Նորություններ
Հուլիս ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 146 դիմում
01.08.2022
Հուլիս ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 146 դիմում։ Դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը(101), դիմումներ են ստացվել քաղաքաշինական(15), սոցիալական (7) , կրթական-մշակութային(7), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության(7) հողաշինական(4), ՏԻՄ(3), բնագավառների հիմնահարցերի վերաբերյալ, ինչպես նաև ընդունելության կազմակերպմանը(1), աշխատանքի մասին տեղեկանք ստանալուն(1) վերաբերող։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից մի մասը դեռևս ընթացքի մեջ է։