Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը

03.08.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել երկաթուղայինների օրվան ընդառաջ կազմակերպված միջոցառմանը, որը տեղի է ունեցել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղում։ Միջոցառմանը մասնակցել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատուներ, երկաթուղայիններ։
Ողջունելով և շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է երկաթուղային հանգույցի առանձնահատկությանն ու կարևորությանը. «Այսօր ձեր մասնագիտական տոնի նախաշեմին՝ շնորհավորում եմ բոլորիդ և հատկապես ավագ սերնդի աշխատակիցներին, քանզի նրանք մեծ ավանդ ունեն երկաթուղու անխափան աշխատանքի, հանգույցի կայացման գործում։ ՀՀ կառավարությունը՝ կարևորելով երկաթուղային ցանցի ու ոլորտի զարգացումը, 2021-2026թթ․ ծրագրում առանձնահատուկ տեղ է տվել ցանցի արդիականացմանը։ Այս հարցերի շուրջ մենք պարոն Մելնիկովի հետ քննարկում ունեցել ենք և վստահ եմ համագործակցությունն ու համատեղ աշխատանքը կլինի շարունակական ու արգասաբեր՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, ի նպաստ Հարավկովկասյան երկաթուղիների զարգացման»։
Նազելի Բաղդասարյանի որոշմամբ երկաթուղային համակարգի բնականոն զարգացման գործում ունեցած ավանդի, բարեխիղճ ու պարտաճանաչ աշխատանքի համար մարզպետի շնորհակալագրով է պարգևատրվել ընկերության աշխատակից Արամայիս Մելքոնյանը։ Մի շարք աշխատակիցների պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվել նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և Գյումրու քաղաքային իշխանությունների անուններից։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 19:39:56