Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փանիկի դպրոցի մարզադահլիճի տանիքը վերանորոգվել է

04.08.2022

Մայիսի 31-ի ուժեղ քամու հետևանքով «Փանիկի միջնակարգ դպրոցի» մարզադահլիճի վնասված տանիքը վերանորոգվել է։
Հարցի հրատապությունից ելնելով և մթնոլորտային տեղումների անարգել ներթափանցումը դեպի շենք կանխելու, հետագայում լուրջ վնասներից խուսափելու նպատակով՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ դպրոցի շենքում կազմակերպվել էր քննարկում, որին նեկա պատասխանատուներին առաջարկվել էր գտնել խնդրի լուծման ուղիներ։
Շիրակի մարզպետարանի, Արթիկի համայնքապետարանի և շինարարություն իրականացրած կազմակերպության համագործակցության արդյունքում իրականացվել են մարզադահլիճի մասնաշենքի տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Դրանք արդեն ավարտված են։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30