Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

05.08.2022

Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300 - կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։
✔️Հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում Շիրակի մարզի մի շարք բնակավայրեր։
Բարեկարգ ճանապարհային ենթակառուցվածքն ապահովում է համայնքների միջև արդյունավետ ճանապարհային շարժ, որը բերում է ժամանակի խնայման, առևտրային շրջանառության արդյունավետության բարձրացման, նպաստում է համայնքների բնակիչների բարեկեցությանը և այլն։ Այնպես որ՝ տարածաշրջանում ապրողները մեծ հույսեր են կապում ճանապարհի հիմնանորոգման հետ։
✔️Նշենք, որ շինաշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:44:51