Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում

08.08.2022

Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում. հանգստից այսօր վերադարձան վերջին հերթափոխի երեխաները
Երկու հերթափոխով՝ 20-ական օրով, հուլիսի 1-20-ը և հուլիսի 20-ից օգոստոսի 8-ը շիրակցի դպրոցականները ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով մեկնել են Հանքավանի «Արագած» ճամբար։
Աշխատանքները համակարգել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը։ Ճամբարականներին այսօր դիմավորել ու մարզպետի բարեմաղթանքներն է փոխանցել վարչության պետ Հրայր Կարապետյանը։
ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով կազմակերպված ամառային հանգստի ծրագրում ընդգրկվել են սոցիալական տարբեր խմբերի պատկանող ընտանիքների 7-13 տարեկան դպրոցահասակ երեխաները:
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:39:09