Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ

10.08.2022

«Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ, որի սուբսիդավորման գումարը կազմել է 655 մլն դրամ:
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ, գյուղատնտեսության վարչության պատասխանատուները այցելում են մարզի համայնքներ, տարբեր բնակավայրեր կատարած այցերի ընթացքում իրականացվում է պարարտանյութերի բաշխման գործընթացի արդյունքների ուսումնասիրություն: Ընտրանքային մոնիթորինգի միջոցով դիտարկվում են շահառուների ցանքատարածքները։
Նշենք, որ պարարտանյութերի ձեռքբերման ծրագիրն իրականացվել է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի 50 տոկոսի չափով սուբսիդավորմամբ կամ փոխհատուցմամբ, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի հաշվով՝ 9000 դրամը։ Մեկ շահառուի հաշվով պարարտանյութ տրամադրվել է առավելագույնը 3 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44