Նորություններ
Անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը
10.08.2022
Հարգելի շիրակցիներ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022 թվականի սեպտեմբերի 20-ին Արմավիրի մարզում՝ Փարաքար-Էջմիածին մայրուղում անց է կացվելու «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը։ Մրցումների մեկնարկը Փարաքար գյուղից՝ ժամը 13։00–ին։ Մրցաշարին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր անձիք, ովքեր ունեն ֆիզիկական անհրաժեշտ պատրաստականություն և համապատասխան բժշկական տեղեկանք՝ առողջության վերաբերյալ։
Մրցաշարը կանցկացվի 3 տարիքային խմբերով և գործող աթլետ մարզիկների առանձին խմբով`
1-ին տարիքային խումբ՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականներ/տղաներ և աղջիկներ/ – խճուղավազք 2 կմ,
2-րդ տարիքային խումբ՝ 1987–2004 թթ. ծնված կանայք, 1982–2004 թթ. ծնված տղամարդիկ– խճուղավազք 10 կմ,
3-րդ տարիքային խումբ՝ 1986 թ. ծնված և բարձր տարիքի կանայք, 1981 թ. ծնված և բարձր տարիքի տղամարդիկ– խճուղավազք 10 կմ,
Գործող աթլետ մարզիկների խումբ` առանց տարիքային սահմանափակման – խճուղավազք 10 կմ։
Խմբերում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները/տղամարդիկ և կանայք/ կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով:
1-ին տարիքային խմբում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված դպրոցահասակ տղաները և աղջիկները կպարգևատրվեն համակարգիչներով, իսկ տարիքային 2-րդ, 3-րդ խմբերում և գործող աթլետ մարզիկների խմբում 1-ից 20-րդ տեղերը գրաված մասնակիցները /կանայք և տղամարդիկ/՝ դրամական մրցանակներով․
1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ,
5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
6-10-րդ տեղեր՝ 75.000 ՀՀ դրամ,
11-20-րդ տեղեր՝ 50.000 ՀՀ դրամ,
Ծանոթություն՝ հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:
Մրցաշարի մասնակիցների գործուղման հետ կապված ծախսերը /ճանապարհածախս, սնունդ, գիշերակաց/ հոգում է գործուղող կազմակերպությունը:
Մրցաշարին մասնակցության համար հայտը, մասնակցի անձնագրի և առողջության վերաբերյալ համապատասխան բժշկական տեղեկանքի պատճենները անհրաժեշտ է մինչև 2022 թվականի սեպտեմբերի 15–ը ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչություն՝ s.prazyan57@gmail.com էլեկտրոնային հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժին կամ զանգահարել
0312 4 90 00(138); 094 000 338 հեռախոսահամարներին։