Տպել
Նորություններ
Նորոգվում է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ճանապարհը
11.08.2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ 451 մլն դրամ գումարի շրջանակներում, միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-32/Մ-1/-Գյումրի-Կապս-Ամասիա-Մ-1 հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ1+100-կմ11+784 հատվածում։
10.684 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Վահրամաբերդ և Կապս բնակավայրերով։
Կապալառու կազմակերպությունն է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն։