Նորություններ
Մարզպետի տեղակալների մոտ տեղի են ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունները
11.08.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվում է քաղաքացիների ընդունելություն։ Հերթական ընդունելությունների ժամանակ մարզպետի տեղակալները ոլորտային պատասխանատուների հետ լսել են հերթագրված քաղաքացիներին, տվել նրանց հետաքրքող հարցերի պատասխանները։ Դրանք հիմնականում առնչվել են բնակարանային հիմնահարցերին, աշխատանք գտնելուն, առողջապահական, ֆինանսական, անձնական խնդիրներին։