Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Երիտասարդության օրը տոնական մթնոլորտում

12.08.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մասնակցել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ կողմից կազմակերպված Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով միջոցառմանը և «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանսին» հանդես եկել որպես հիմնական ելույթ ունեցող՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը» թեմայով։
«Երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։ Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահեն, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։
Անդրադառնալով քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությանը՝ Նազելի Բաղդասարյանը նշել է, որ երիտասարդությունն ու քաղաքականությունը չպետք է իրարից առանձնացնել, այլ հակառակ՝ ընդունել, որ երիտասարդները պետք է առավել ակտիվություն ցուցաբերեն, քանի որ քաղաքականության մեջ երիտասարդացումն անխուսափելի է, այս ճանապարհով գնացել են աշխարհի շատ երկրներ նաև՝ Հայաստանը։
Նշենք, որ միջոցառումն իրականացվել է Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Շիրակի մարզպետարանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի համատեղ ջանքերով։ Միջոցառումները մեկնարկել էին նախօրեից, անցկացվել էր հանրային տեղեկատվական արշավ, իսկ «Չկոնֆերանս»-ի ժամանակ հիմնական ելույթներ եղան «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին հաջորդել է տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում», «Արվեստը և ես», «Տեղափոխություն Երևանից Գյումրի. Ձեռնարկատիրություն և տուրիզմ», «Մոտիվացիան ու ես. «Այն, ինչ չգիտես քո մասին»», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով») ընթացող աշխատարաններ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47