Տպել
Նորություններ
Սուբվենցիոն ծրագրով Աշոցք համայնքը ավտոաշտարակ է ձեռքբերել
19.08.2022
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզին հատկացվել է 13 մլն դրամ՝ Աշոցք բազմաբնակավայր համայնքի տեխնիկական վերազինման՝ ավտոաշտարակի ձեռքբերման սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Ծրագրի ընդհանուր արժեքը 26մլն դրամ է։ Կառավարություն-համայնք հավասարաչափ ներդրման արդյունքում համայնքն արդեն ավտոաշտարակ ունի։ Մեքենասարքավորումը մատակարարվել է «ԱԿՇՆ ՔՈ» ՍՊԸ-ի կողմից։