Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մահացել է ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը

23.08.2022

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, մեծ ափսոսանք է հայտնում ՀՀ ժողովրդական երգիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի վաստակաշատ տնօրեն Մուրադ Մալխասյանի մահվան կապակցությամբ։
Երգի վարպետ, երգով ապրող և երգով ապրեցնող Մուրադ Մալխասյանը գործի նվիրյալ էր, հայ երգը, շիրակյան մեղեդիները հայրենիքում, սփյուռքում ու աշխարհի տարբեր երկրներում սիրով էր տարածում՝ վստահ լինելով, որ հոգու ձայնով երգելը արվեստ է ու այդ կերպ կարելի է հայտնել սեր ու բարիություն։
Խորին ցավակցություններ ենք հայտնում երգչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47