Նորություններ
Ռուսական տունն այսօր ազդարարել է ռուսաց լեզվի անվճար ամառային դպրոցի ավարտի մասին
30.08.2022
Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի կենտրոնի մասնաճյուղն այսօր ազդարարել է Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների աշակերտների համար կազմակերպված ռուսաց լեզվի անվճար ամառային դպրոցի ավարտի մասին։ Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը։
Ամառային դպրոցը Ռուսական տան հերթական նախաձեռնություններից է։ 140-ից ավել 6-10 տարեկան երեխաներ 3 ամիս շարունակ ուսումնասիրել են ոչ միայն ռուսերեն լեզվի քերականությունը, այլև զարգացրել բանավոր խոսքը, ստեղծագործական և հաղորդակցման հմտությունները։ Գյումրու Ռուսական տունը ապահովել է երեխաների մշակութային ժամանցը՝ անցկացնելով վարպետության տարբեր դասեր։
Ամառային դպրոցի եզրափակիչ փուլում անցկացվել է գրական-գեղարվեստական միջոցառում և ներկայացվել ռուսական ժողովրդական պարեր։