Նորություններ
«Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավազանի և հրաձգարանի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կմշակմվեն
01.09.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ 14 մլն 688 հազար դրամ կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին՝ «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» նոր սպորտային համալիրում լողավզանի և հրաձգարանի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունների ձեռքբերման համար:
Կառուցվող մարզահամալիրը յուրօրինակ է իր տեսակով, ճարտարապետական լուծումներով և կառուցվելիք լողավազանն ու հրաձգարանը իրենց ինժեներական ենթակառուցվածքով փոխկապակցված են լինելու ողջ համալիրի հետ։
Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: