Նորություններ
Մարզպետի տեղակալները սեպտեմբերի մեկին եղել են Ախուրյանում և Բանդիվանում
01.09.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը սեպտեմների 1-ին այցելել են Բանդիվանի և Ախուրյանի դպրոցներ, ներկա են գտնվել առաջին դասարանցիների նորամուտի տոնական միջոցառումներին։
Մարզպետի տեղակալները մարզպետի և իրենց անունից շնորհավորել են աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին Գիտելիքի ու դպրության օրվա առթիվ, մաղթել նորանոր հաջողություններ։
Բանդիվանի դպրոցն այս ուստարում 4 առաջին դասարանցի ունի, Ախուրյանի թիվ երկու դպրոցը՝ 48։