Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը սեպտեմբերի 1-ին այցելել է Լանջիկի միջնակարգ դպրոց

01.09.2022

Յուրաքանչյուր աշակերտ, յուրաքանչյուր ուսուցիչ, հատկապես հեռավոր բնակավայրերում, պետք է զգա, որ ուշադրության, հոգատարության կենտրոնում է․ Շիրակի մարզպետը սեպտեմբերի 1-ին այցելել է Լանջիկի միջնակարգ դպրոց։
«Շատ ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու, ուրախ եմ, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին հնարավորություն ունեմ բոլորիդ շնորհավորելու: Մեր փոքրիկներին, որոնք այս տարի առաջին անգամ են ոտք դնում դպրոց, մաղթում եմ հաջողություններ, մաղթում եմ, որ ուշիմ լինեն և դպրոցում ստացած գիտելիքները կարողանան ծառայեցնել ի նպաստ մեր երկրի, ի նպաստ մեր մարզի և ի նպաստ Լանջիկի»,- շնորհավորական խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը:
Լրագրողների հետ զրույցում մարզպետը նշել է, որ այցելությունը Լանջիկի դպրոց պատահական չի ընտրվել, քանզի առանձնակի հոգատարության ու հոգածության կարիք ունեն գյուղական դպրոցները։
«Իրականում աշխատանքային ձեռագրում ես չափազանց կարևորում եմ համայնքներ այցելությունները և հերթական առիթը բաց չթողեցի, որ Շիրակի մարզի ամենածայրամասային բնակավայր այցելեմ: Լանջիկն ուշադրության կարիք ունի և Լանջիկի դպրոցը՝ նույնպես։ Մենք այսօր հնարավորություն ունենք կրթական համակարգում անել կարևոր փոփոխություններ, որի արդյունքում մեր աշակերտները կլինեն պրոցեսի կենտրոնում: Կրկին շնորհավորում եմ մեր դպրոցականներին, մաղթում եմ շատ բուռն ուսումնական տարի, լիահույս եմ, որ նոր ուսումնական տարին կլինի գիտելիքով հարուտ և, ինչու չէ, Շիրակի մարզը կշարունակի պահել իր առաջնային դիրքերը և այս առումով նույնպես կունենանք նորանոր հաջողություններ»,- նշել է մարզպետը։
Լանջիկի դպրոցն ունի 116 աշակերտ, դպրոցն այսօր 5 առաջին դասարանցի է դիմավորել։
Նշենք, որ այս 2022-2023 ուստարում Շիրակի մարզում նախնական տվյալներով առաջին դասարան են գնացել 3007 աշակերտներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47