Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2022-ին Շիրակի մարզից ՀՀ բուհեր ընդունվել է 883 դիմորդ

02.09.2022

2022 թվականին Շիրակի մարզից ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլին մասնակցելու հայտ է ներկայացրել 1128 դիմորդ, որոնցից հիմնական փուլում ընդունվել է 824-ը (73.1%):
Դրական միավորներով հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած 61 դիմորդ (հայտագրվածների 5.4%-ը) հայտագրվել է մրցույթի լրացուցիչ փուլում: Ընդունվել է նրանցից 59-ը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ներկայացված վիճակագրական տվյալների համաձայն, մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերով ընդունվել է հայտագրված 1128 դիմորդներից 883-ը (78.3%), որոնցից 221-ը (ընդունվածների 25%-ը)՝ առաջին անվճար հայտով (213-ը հիմնական փուլով, 8-ը՝ լրացուցիչով):
2022թ. Շիրակի մարզից առնվազն մեկ միասնական քննություն է հայտագրել 997 դիմորդ (993-ը՝ առաջին փուլում, 4-ը՝ երկրորդ փուլում)։ Առաջին փուլում միասնական քննություն հայտագրած դիմորդներից 4-ը հայտագրվել են նաև երկրորդ փուլում։
Երկու քննությունից դրական միավորի շեմը չի հաղթահարել 72 դիմորդ (7.2%)
Շիրակի մարզի դիմորդների շրջանում ամենապահանջված մասնագիտությունների տասնյակում առաջինը բուժական գործն է, այնուհետև ֆինանսներ, կառավարում, ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ, հոգեբանություն, շուկայագիտություն, անգլերեն լեզու և գրականություն, ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, հաշվապահական հաշվառում և հարկում, սերվիս։
Շիրակցի դիմորդների գերակշիռ մասը դիմել է ՇՊՀ (Գյումրի)՝ 271 հայտագրված, ԵՊՀ՝ 166 հայտագրված, ՀՊՏՀ (Գյումրի)՝ 154, այնուհետև ԵՊԲՀ՝ 100, ՀԱՊՀ (Գյումրի)՝ 73 և այլն։
Շիրակցի դիմորդները ամենաբարձր միավորներ ստացել են անգլերեն լեզվից, 88 դիմորդ ստացել է 18-20 միավոր, այնուհետև հայոց լեզվից՝ 57 դիմորդ է ստացել 18-20 միավոր, մաթեմատիկա առարկայից էլ 18-20 միավոր վաստակել է 40 դիմորդ։ Այս երեք առարկաներից էլ քննության ամենաշատ մասնակիցներն են եղել մարզից։ Եթե անգլերեն լեզվից 465 դիմորդ է քննություն հանձնել, ապա դրան հակառակ շատ քիչ են եղել աշխարհագրություն և ֆրանսերեն առարկաներից քննություն հանձնելու հայտագրվածների թիվը, համապատասխանաբար՝ 11 և 6։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47