Նորություններ
29 մլն 967 հազար դրամ Ախուրյանին սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների իրականացման համար
08.09.2022
Կառավարության այսօրվա որոշմամբ Ախուրյան համայնքին հատկացվել է 29 մլն 967 հազար դրամ՝ «Ախուրյան խոշորացված համայնքի կոմունալ ծառայությունների և ճանապարհների սպասարկումն իրականացնող տեխնիկական միջոցների կայանման, սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ 66 մլն 595 հազար դրամ ընդհանուր արժողությամբ ծրագրի գումարի 45 տոկոսը կառավարության համամասնությունն է, 55-ը՝ համայնքինը։ Շինարարական աշխատանքներն իրականացվել է «Շինարար» ՍՊԸ-ի կողմից։