Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Շիրակի մարզպետի տեղակալների մոտ
22.09.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի մոտ ամեն շաբաթ տեղի է ունենում քաղաքացիների ընդունելություն։ Անցած ամսվա ընթացքում մարզպետի տեղակալներին քաղաքացիները դիմել են բնակարանային, սոցիալական, առողջապահական, աշխատանքի տեղավորման և անձնական մի շարք հարցերով։ Մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետի տեղակալները քննարկել են բարձրացված հարցերը, որոշ հարցեր լուծվել են, մի շարք խնդիրների լուծման համար քայլեր են ձեռնարկվում, լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը պատասխանատուների ուշադրության կենտրոնում են։