Նորություններ
Շիրակի մարզպետը ներկա է գտնվել «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովին
23.09.2022
Շիրակի մարզպետն այսօր ներկա է գտնվել «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. հայագիտության արդի հիմնահարցեր» խորագրով միջազգային 11-րդ գիտաժողովին՝ նվիրված ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադրման 25-ամյակին։
«Անկախ պատմական իրողություններից ու իրադարձությունների զարգացումից մենք այս և նմանատիպ միջոցառումներով ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Հայաստանն ապրում է և ապրում է նաև գիտելիքով, մշակույթով։ Քառորդդարյա պատմությամբ հայագիտական կենտրոնի գործունեությունն ու արված աշխատանքն ակներև է։ 25 տարվա պատմություն ունեցող կենտրոնն ունեցել է մեծ ներդրում գիտության զարգացման գործում, մեծ ներդրում ունի երիտասարդների կրթման ու դաստիարակության գործում։ Ես վստահ եմ, որ գիտելիքահեն հասարակությունն արդի ժամանակաշրջանում կարող է բերել նոր զարգացման ու խաղաղության, գիտելիքի վրա պետք է հիմնվի պետությունը»,- շնորհավորական խոսքում նշել է Նազելի Բաղդասարյանը՝ հայագիտական կենտրոնին մաղթելով նոր ձեռքբերումներ։
Սեպտեմբերի 23-25-ը կայանալիք երկօրյա միջազգային գիտաժողովին կներկայացվեն գիտական հաղորդումներ, որոնք վերաբերում են հայագիտության տարբեր ոլորտների՝ պատմագիտության ու ժողովրդաբանության, ազգաբանության, հնագիտության ու մարդաբանության ճարտարապետության և այլ բնագավառների հիմնախնդիրների։
1997 թվականին հիմնադրված Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնն անցած քառորդ դարում իրականացրել է մի շարք կարևոր ծրագրեր ու հետազոտություններ` մարզի տարածքում նորահայտ հնագիտական հուշարձանների հետազոտություններ, Շիրակ պատմական գավառի հնագույն պատմության մի շարք հիմնախնդիրների ուսումնասիրություններ և այլն: