Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները

26.09.2022

 Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, Աշոցքում ընթացքի մեջ են մի շարք օբյեկտների վերանորոգման և վերակառուցման աշխատանքները։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ ծրագրերի ընթացքին ծանոթանալու, աշխատանքներում թերացումներն ու ձգձգումները բացառելու նպատակով մարզպետարանի ոլորտային պատասխանատուները այցելել են համայնք։
Հերթական այցելության ընթացքում ոլորտային պատասխանատուները հետևել են Աշոցք բնակավայրի պուրակի կառուցման աշխատանքներին: Կառավարության 45 տոկոս համաֆինանսավորման արդյունքում 2022-2023 թթ․ կիարկանացվի 127 մլն 607 հազար դրամի աշխատանք։ Աշխատանքների առաջին փուլի ընդհանուր արժեքը 42 մլն 420 հազար է։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գունաշեն» ՍՊԸ-ն։ Նախորդ այցելության ընթացքում արձանագրված թերացումները վերացվել են։ Պատասխանատուները կապալառու կազմակերպությանը և համայնքի ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացառել բացթողումները։
Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի Սարագյուղ, Բավրա, Ղազանչի բնակավայրերում էլ բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ են իրականացվում: Ծրագրի ընդհանուր արժեքը 51 մլն 578 հազար դրամ է։ Պետական ներդրման մասը 60 տոկոս է, համայնքը կներդնի գումարի 40 տոկոսը։ Կապալառու կազմակերպությունները «Պապ և Դավիթ» և «Ռոստորգ» ՍՊԸ-ներն են։
Իրականացվում են նաև Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Բավրա, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքները: Պատասխանատուները հետևել են Աշոցք և Արփենի բնակավայրերի համայնքային կենտրոնների վերանորոգման աշխատանքներին: Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 66 մլն 393 հազար դրամ, պետությունը տրամադրում է գումարի 50 տոկոսը։
Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում իրականացվում են նաև փողոցների ասֆալտապատման աշխատանքներ։ Ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 64 մլն 379 հազար դրամ, որից պետության համամասնությունը կազմում է 50 տոկոս։
Արձանագրված թերացումների վերացման մասով պատասխանատուները կապալառու կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչներին տվել են հանձնարարություններ՝ հորդորելով բացթողումները վերացնել ամենասեղմ ժամկետներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03