Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսների հիշատակին

27.09.2022

Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում այսօր պատարագ է մատուցվել` նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված անմահ հերոսների հիշատակին։ Պատարագին ներկա են գտնվել մարզային իշխանությունների ներկայացուցիչները՝ մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ:
Ի հիշատակ հայրենիքի համար կյանքը զոհած հայորդիների՝ հավատացյալներն աղոթք են հղել առ Աստված:
«Ադրբեջանի սանձազերծած պատերազմից անց երկու տարի մենք հիշում ենք, ոգեկոչում ենք մեր սուրբ նահատակներին, որոնք ընկան հանուն հայրենիքի, անմահացան, որպեսզի մենք այսօր շեն պահենք մեր երկիրը։ Ցավոք, այս երկու տարվա ընթացքում մենք ազգովի բավարար դասեր չենք քաղել, որպեսզի բռունցքվենք, միասնական լինենք և դիմակայենք նոր արհավիրքների։ Ադրբեջանը, որն այժմ էլ ոտնձգություն է անում մեր ինքնիշխան տարածքին, արհամարհում է միջազգայնորեն ընդունված բոլոր չափորոշիչները և բաց կերպով, ինչպես երկու տարի առաջ, այդպես էլ այսօր դիմում է բազմաթիվ պատերազմական հանցագործությունների։ Անմեղ տղաների կյանք, ավերված բնակավայրեր և անց երկու տարի շուրջ երեք տասնյակ գերեվարված անձինք, որոնց հրաժարվում են հայրենադարձնել ու նրանց գումարվել են ևս երկու տասնյակ տղաներ, որոնք գերեվարվել են վերջին իրադարձությունների ժամանակ։ Ու բազմաթիվ միջազգային կոչերին, հորդորներին ի հակադրումն ագրոսորը շարունակում է իր վայրագ ծրագիրը,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:38:42