Նորություններ
Սեպտեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացվել է 239 դիմում
03.10.2022
Սեպտեմբեր ամսին Շիրակի մարզպետարան քաղաքացիներից ստացված 239 դիմումներից 171 դիմումը վերաբերվել է դրամական աջակցության տրամադրմանը։ Դիմումներն առնչվել են քաղաքաշինությանը (22), կրթությանը, մշակույթին և սպորտին (18), ընտանիքի, կանանց երեխաների իրավունքների պաշտպանությանը (12), առողջապահությանը(4), ՏԻՄ(4), մարզպետի մոտ ընդունելությանը(3), տեղեկատվություն տրամադրելուն(2) հողաշինությանը (2), սոցիալական ոլորտին(1) ։ Դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանց մի մասը դեռևս ընթացքի մեջ է։ Շիրակի մարզպետի 2022 թվականի սեպտեմբերի 2-ի 472-Ա, սեպտեմբերի 14-ի թիվ 483-Ա, սեպտեմբերի 22-ի թիվ 491-Ա որոշումներով 172 քաղաքացի ստացել է դրամական աջակցություն (հուլիս, օգոստոս ամիսներին ստացված դիմումներին ի պատասխան):