Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովը գումարել է հերթական նիստը

03.10.2022

 Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր։ Հանձնաժողովի նախագահ, Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը՝ կարևորելով հանձնաժողովի հասցեական ու օպերատիվ գործունեությունը նշել է, որ օրակարգային հարցերը նախատեսվել են առկա հիմնախնդիրներով պայմանավորված։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Աննա Գյունաշյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի որոշմամբ հաստատված «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագրի իրականացման ժամանակացույցի» 24-րդ կետի ընթացքի մասին ներկայացում (զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց մենթորության իրականացում և փոխօգնության խմբերի ստեղծում): Քննարկվել են պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնախնդիրներին առնչվող դեպքերն ու դրանց լուծմանն ուղղված շահագրգիռ կազմակերպությունների ձեռնարկած քայլերն ու առաջիկա անելիքները։
«Մեզ համար առաջնային պետք է լինի ոչ միայն իրավիճակային կառավարումն, այլ նաև օպերատիվ աշխատանքն ու ազգաբնակչությանը հուզող հիմնախնդիրների հնարավորինս շուտ լուծումը։ Մարզպետի առանձնահատուկ ուշադրության ներքո են պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած անձանց խնդիրները և հենց դրանց լուծմանը պետք է ուղղենք մեր համատեղ ջանքերն ու համագործակցենք բոլոր պատասխանատուներով»,- նշել է Արթուր Նաջարյանը։
Օրակարգային հաջորդ հարցով ներկայացվել է «Ագաթ» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնի գործունեությունը, որտեղ առանձնահատուկ ուշադրություն է դարձվում փոխօգնության խմբերի ստեղծմամբ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վեր հանում և լուծում։
Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հանձնաժողովի անդամ կազմակերպությունների ընթացիկ ծրագրերն ու նախանշվել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի առաջիկա անելիքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20