Նորություններ
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մեկնարկել է հրատապ տեխնիկական համագործակցության ծրագիրը
04.10.2022
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մեկնարկել է հրատապ տեխնիկական համագործակցության ծրագիր՝ Հայաստանում խոցելի փոքր գյուղացիական տնտեսությունների պարենային անվտանգության և կենսապահովման պայմանների բարելավման նպատակով։
Ծրագրի ակընկալվող արդյունքը խոցելի գյուղացիական տնտեսությունների արտադրական կարողությունների և դիմակայունության բարելավումն է՝ աշնանացան ցորենի սերմերի տրամադրման և կարողությունների բարձրացման օգնությամբ։ Թիրախային մարզեր են ընտրվել Շիրակն ու Գեղարքունիքը։ Յուրաքանչյուր մարզի կտրամադրվի 105-ական տոննա սերմացու։ Նախատեսվում է սերմացու հատկացնել 350 ընտանիքի՝ յուրաքանչյուրին տրամադրելով մեկ հեկտարի սերմացու՝ 300 կգ։