Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ

05.10.2022

Հաշվի առնելով քաղաքացիներից ստացված բողոքները՝ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատուներն այցելել են մի շարք պոլիկլինիկաներ։ Այցերի ընթացքում դիտարկվել են ինչպես ընտանեկան բժիշկների, այնպես էլ նեղ մասնագետների աշխատանքային ժամերին ու բնակիչների պատշաճ սպասարկմանն առնչվող հարցերը, քանզի դժգոհություններն հիմնականում վերաբերել են բժիշկների ու ծառայությունների հասանելիությանը։ Հանդիպումների ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացին, ընթացիկ մի շարք հարցերի։ Պատասխանատուները հստակ արձանագրել են առկա բացթողումները, որոնց վերացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ։ Այցելությունները կրելու են պարբերական բնույթ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20