Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՆԱԶԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

05.10.2022

 Սիրելի՛ մանկավարժներ,
Ուսուցչի օրը բոլորս նշում ենք ակնածանքի ու երախտագիտության մեծ զգացումով: Այսօր առանձնակի ուզում եմ ընդգծել ազգանվիրյալ առաքելությունը, որն իրականացնում եք դուք` կրթելով, դաստիարակելով և գիտակից քաղաքացի կերտելով մեր մատաղ սերնդից, որը Հայաստանի վաղվա օրն ու ապագան է։ Սա սեփական երկրին լավագույնս ծառայելու անուրանալի վկայություն է, հայրենատիրության վառ ապացույց։ Որքան էլ արագ վերափոփոխվեն իրողությունները, մարտահրավերները, անժխտելի է՝ ձեր աշխատանքով է պայմանավորված, թե ինչ աշխարհընկալում և ինչ արժեքներ կդավանեն մեծ կյանք ոտք դնող երեխաները:
Սիրելի՛ ուսուցիչներ, դիմակայելով առկա խնդիրներին, դուք արժանապատվորեն ու նախանձախնդիր իրականացնում եք ձեր վսեմ առաքելությունը: Վստահ եղեք, որ այս դժվարին գործում պետությունը մշտապես ձեր կողքին է, գնահատում է ձեր աշխատանքը և առանձանկի ուշադրություն դարձնում կրթական ոլորտի առաջընթացին։ Ներկայիս բարեփոխումները միտված են ոլորտի բարելավամանը, ինչու չէ, համապատասխան որակավորում ունեցող մանկավարժական կադրերին խրախուսելուն, ինչը զուգորդվելու է աշխատավարձերի բարձրացմամբ:
Հարգելինե՛րս, կրկին շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում մտքի աննկուն կորով, անկոտրում կամք, անդուլ ջանասիրություն և ամենայն բարիք ձեր դժվարին գործում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:41:45