Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2022-ին Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր

06.10.2022

 2022-ին Աշոցք համայնքի 19 բնակավայրում իրականացվում է 6 սուբվենցիոն ծրագիր, ընդհանուր 334 մլն 500 հազար դրամ գումարի աշխատանքներ են իրականացվում, որից 188 մլն 410 հազար դրամը կառավարության համամասնությունն է։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները եղել են Աշոցքում՝ հետևելու իրականացվող աշխատանքների ընթացքին։ Գոգհովիտ և Ցողամարգ բնակավայրերում ընթացքի մեջ են համայնքային կենտրոնների նորոգման աշխատանքները՝ «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։ Դիտարկման ընթացում պատասխանատուներն աշխատանքներում որոշակի թերություններ են արձանագրել, որոնց անհապաղ վերացման համար շինարարներին տրվել են հանձնարարականներ։ Բացթողումների վերացման հանձնարարականներ են տրվել նաև «Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքներ» և «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրերի շինարարները։ Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքների ընդհանուր արժեքը երկու փուլերի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022-ի համար՝ 42 մլն 420 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 45 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում է «Գունաշեն» ՍՊԸ-ի կողմից։ Իսկ Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերի փողոցների ասֆալտապատման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 62 մլն 156հազար դրամ, որից պետության համամասնությունը՝ 50 տոկոս։ Շինաշխատանքներն իրականացվում է «Մերձմոսկովյան» ԲԲԸ և «Լենճանշին» ՍՊԸ-ի կողմից։ Ասֆալտապատ ճանապարհի երկարությունը կազմում է 418 մետր։
Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Աշոցքի համայնքային կենտրոն, որը նորոգվում է «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան, Փոքր Սարիար և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 61 մլն 689 հազար դրամ, գումարի 50 տոկոսը կառավարությունն է տրամադրելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-21 17:59:03