Նորություններ
Գյումրիում անցկացվել է «Առողջ ապրելակերպի արշավ»
08.10.2022
Շիրակի մարզպետարանի և առողջապահության նախարարության համատեղ ջանքերով Գյումրիում այսօր անցկացվել է «Առողջ ապրելակերպի արշավ», որին մասնակցել են նաև առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, նախարարության և մարզպետարանի պատասխանատուներ։
Միջոցառումը մեկնարկել է քայլերթով, որին հետևել է բացման արարողությունը՝ Գյումրու դրամատիկական թատրոնի դիմաց։ Սպորտլանդիայի, ինտերակտիվ թատրոնի, բակային խաղերի ընթացքւմ խոսվել է առողջ ապրելակերպի մասին, իսկ տաղավարներում խորհրդատվություն է տրվել տարբեր մասնագետների կողմից` առողջ ապրելակերպի վարքագծի ձևավորման թեմայով։