Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է մարզում գործող տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներին

10.10.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր ընդունել է մարզում գործող տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարներին՝ հիմք ընդունելով կառույցների արձանագրած թերացումները։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ղեկավար Տիգրան Ղազարյանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտուշ Հովհաննիսյանը, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Լևոն Գասպարյանը։
Կարևորելով Շիրակի մարզպետարանի և տեսչական մարմինների համագործակցությունը՝ Շիրակի մարզպետն անդրադարձել է կառույցների կողմից իրականացվող գործառույթների իրականացմանն ու փոխգործակցության արդյունքում դրանց արդյունավետության բարձրացմանը․ «Անմիջական փոխգործակցությամբ ու համատեղ աշխատանքով հնարավոր կլինի առկա խնդիրներին արդյունավետ արձագանքելու և լուծման ուղիներ գտնելու»։
Տեսչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները ներկայացրել են անցած ինն ամիսներին իրականացված վերահսկողական ստուգայցերի, արձանագրված թերացումների, խախտումների մասին տվյալներ, մասնավորապես, ինքնակամ շինարարությանն ու սննդամթերքի անվտանգությանը, բնապահպանական օրենսդրական նորմերի պահպանմանը։
Մարզպետն ընդգծել է բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ կարևորելով նաև համայնքների հետ համագործակցության սերտացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59