Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալը ներկա է գտնվել «Business innovation and promotion day» միջոցառմանը
11.10.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը ներկա է գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի» և շվեյցարա-հայկական պալատի կողմից Գյումրիում կազմակերպված «Business innovation and promotion day» միջոցառմանը, որի նպատակը գործարարների, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի զարգացման ինստիտուտների միջև գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը նպաստելն է։
Կարեն Մանուկյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին՝ կարևորելով նման նախաձեռնությունների իրականացումը որպես բիզնես շփումների ակտիվացման ու սերտացման հարթակ։
Բիզնես ծրագիրը ներառել է հայ և արտասահմանյան փորձագետների ելույթներ, ինչպես նաև գործարարների համար նախատեսված երկխոսություն-նստաշրջան։