Նորություններ
Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն
12.10.2022
Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում այսօր տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի Հանրապետության անկախության 31 ամյակի, արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվա, ինչպես նաև Երևան քաղաքի «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար փրկարարական վարչության մի շարք աշխատակիցներ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի համապատասխան հրամաններով պարգևատրվել են մեդալներով և շնորհակալագրերով: Պարգևատրման արարողությանը ներկա են գտնվել և պարգևներ են հանձնել ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը և մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանը:
Մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը շնորհավորել է պարգևատրվածներին և փրկարար ծառայության մարզային ստորաբաժանման բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով խաղաղ ու արտակարգ դեպքերից զերծ ծառայություն։