Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Ավստրիայի դաշնության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ

17.10.2022

«Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» ծրագրի շրջանակներում LEAD4Shirak-ի թիմը՝ ծրագրի թիմի ղեկավար՝ Հուսիկ Սարգսյան, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները, Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզի տեղական ակտիվ խմբերի անդամները հանդիպել են Ավստրիայի դաշնության գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ժամանակ ավստրիացի գործընկերները ներկայացրել են ԼԻԴԵՐ-ի ներդրման պատմությունը Ավստրիայում և գրեթե 30 տարի գործող այս մոդելի առավելությունները, որի արդյունքում Ավստրիայում կան 77 տեղական ակտիվ խմբեր, որոնք ծածկում են Ավստրիայի տարածքի շուրջ 90%-ը։
Հանդիպում է կազմակերպվել նաև Ավստրիայի Բուրգենլանդի տեղական ակտիվ խմբի հետ։ Այս տարածաշրջանում գտնվող Նոյսիդլ լճի շրջակայքում գտնվող գյուղերը հետաքրքիր տուրիստական վայրեր են։ Նոյսիդլրսի մշակութային բնապատկերը, որը Ավստրիայի և Հունգարիայի սահմանում է գտնվում հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Տարբեր դերակատարների հետ համագործակցության արդյունքում վերջիններս կարողացել են այս տարածաշրջանը դարձնել ակտիվ տուրիստական կենտրոն՝ շուրջ 700 հազար տարեկան այցելուներով։ Կազմակերպվել է հանդիպում Էստերհայզի էկո ֆերմայում՝ մսամթերքի վերամշակման գործարանում, որտեղ պատվիրակությունը ծանոթացել է ֆերմայի գործունեությանը։ Երկկողմ հանդիպումների ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23