Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի են ունեցել ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները

17.10.2022

 Գյումրու թիվ 23 միջնակարգ դպրոցում տեղի են ունեցել նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Շիրակի մարզային փուլի մրցումները, որին մասնակցել են համայնքային փուլերում 1-2-րդ տեղերը գրաված հանրակրթական ուսումնական հաստատությունների թիմերը։ Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է եղել 9-12-րդ դասարանների 9 պատանի։ Նրանք ուժերը չափել են ինքնաձիգի քանդում ու հավաքում, հրաձգություն օդամղիչ հրացանով, նռնակի նետում, ձգումներ պտտաձողից և ուսապարկով ու պատգարակով փոխանցումավազք մրցաձևերում։ Մրցումներում հաղթող է ճանաչվել Փոքր Մանթաշի դպրոցի թիմը։ Թիմը իրավունք է ստացել Շիրակի մարզը ներկայացնելու՝ հոկտեմբերի 25-28-ը ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ռազմամարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23