Նորություններ
Մասնակցություն Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլին
20.10.2022
2022թ. հոկտեմբերի 17-ից 18-ը Ախալցխայում անցկացվել է Եվրոպայի խորհրդի անդրսահմանային համագործակցության Առաջնորդության ակադեմիայի դասընթացի երկրորդ փուլը։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Վրաստանի տարածաշրջանային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Մզիա Գիորգոբիանին, հայ-վրացական սահմանամերձ համայնքների ղեկավարներ և տեղակալներ, կենտրոնական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Շիրակի մարզպետարանից հանդիպմանը մասնակցել է ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Արամ Անտոնյանը։
«Անդրսահմանային համագործակցության առաջնորդության ակադեմիան» եռաստիճան է և անցկացվում է ԵԽ «Ապակենտրոնացում և անդրսահմանային համագործակցություն Հայաստանում» ծրագրի համատեքստում և ֆինանսավորվում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ․ ծրագրի շրջանակներում: Դասընթացի առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 17-ից 19-ը՝ Լոռու մարզում։ Այն հնարավորություն է տվել ակտիվացնել շփումները Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքների տեղական իշխանությունների ներկայացուցիչների միջև, ապահովվել է փորձի փոխանակում՝ փոխադարձ օգնության մեխանիզմների մշակման, համայնքներում առկա խնդիրների վեր հանման ուղղությամբ։ ՀՀ ՏԿԵ նախարարության և մարզպետարարնների ներկայացուցիչները, ինչպես նաև Շիրակի մարզի Աշոցք, Ախուրյան, Ամասիա, Լոռու մարզի Ալավերդի, Տաշիր, Սարչապետ, Ախթալա, Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Վրաստանի Դմանիսի, Ադիգենի, Ախալքալաք, Ախալցխա, Նինոծմինդա համայնքների ղեկավարներն ու տեղակալները ինտերակտիվ քննարկումների միջոցով վեր են հանել համայնքներում առկա խնդիրները և որոշում է կայացվել շարունակել աշխատանքները ծրագրի շրջանակներում։