Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունների շուրջ

20.10.2022

Ոչ պարենային արտադրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և տեխնիկական կանոնակարգի պահանջներին տնտեսվարողներին իրազեկելու նպատակով այսօր հանդիպում-քննարկում է անցկացվել Շիրակի մարզպետարանում շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և ոչ պարենային արտադրանքների (նավթամթերք, հեղուկացված գազ, ԱԳԼՃԿ-ներ, խաղալիքներ, օծանելիքակոսմետիկական արտադրանք, չափագիտական վերահսկողության ենթակա բուժհաստատություններ և պոլիկլինիկաներ, խանութներ և այլն) ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը։ Քննարկվել են ոլորտին առնչվող բազմաթիվ հարցեր, տնտեսվարողներն հուզող հարցերը ուղղել են շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին, նշվել են այն բոլոր խոչընդոտները, որոնց բախվում են գործունեության ընթացքում։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը խոսել է նաև օրենսդրական կարգավորումների մասին և նշել այն բոլոր բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին տարիներին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37