Նորություններ
Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այցելել են Անի համայնքի Շիրակավան բնակավայր
21.10.2022
Սուբվենցիոն աշխատանքների մշտադիտարկման աշխատանքային խմբի անդամներն այցելել են Անի համայնքի Շիրակավան բնակավայր՝ հետևելու ընթացքի մեջ գտնվող «Անի համայնքի Շիրակավան բնակավայրում տնամերձ հողամասերի ոռոգման փակ համակարգի կառուցման» սուբվենցիոն ծրագրի ընթացքին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 128 մլն 348 հազար դրամ է, գումարի 70 տոկոսը կառավարությունն է տալիս։ Աշխատանքների արդյունքում նախատեսվում է ոռոգել մոտ 60 հա, ոռոգման ցանցի երկարությունը՝ 4,57 կմ է, ծրագրից օգտվելու է շուրջ 215 տնտեսություն։