Նորություններ
«ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարում Շիրակի մարզը նվաճել է 5 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ
25.10.2022
Հոկտեմբերի 25–ին Փարաքար-Էջմիածին մայրուղում անցկացվել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը։
Շիրակի մարզից մրջոցառմանը մասնակցել է 100 ներկայացուցիչ։ Մրցաշարը անցկացվել է 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով: Առաջին տարիքային խմբում ընդգրկված են եղել 15-17 տարեկան դպրոցականները: Երկրորդ տարիքային խմբում՝ 18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ: Երրորդ տարիքային խմբում էլ 36-ից բարձր կանայք և 41-ից բարձր տղամարդիկեղ եղել:
Խաղարկվող 24 մեդալներից 8 մեդալը վաստակել են շիրակցիները՝ 5 ոսկի, 2 արծաթ և 1 բրոնզ