Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝անասնակերի արտադրության և արոտների բարելավման հետ կապված

26.10.2022

 Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն այսօր ներկա է գտնվել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ Էկոնոﬕկայի նախարարության աջակցությամբ իրականացվող «Անասնակերի արտադրության և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների ﬔղմման ﬕջոցառում» ծրագրի արդյունքների ներկայացմանը և առաջարկությունների քննարկմանը։ 2021 թվականին մեկնարկած «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրն առաջարկում է արոտների և վարելահողերի բարելավման այնպիսի պիլոտային մոդել, որը հնարավորություն կտա վերականգնել հողատեսքերի նպատակային նշանակությունը, բարձրացնել դրանց շահագործումից ստացվող եկամուտը, ապահովել լրացուցիչ կերարտադրություն՝ շահառու համայնքներում ապահովելով տնտեսական, սոցիալական, էկոլոգիական արդյունքներ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում բարելավվել է 300 հա վարելահող և 100 հա արոտավայր։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20