Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մրցանակի է արժանացել Շիրակի մարզպետարանի Ախուրյանի բժշկական կենտրոնը

27.10.2022

 Օրերս «Հանրային վարկանիշ» կազմակերպության նախաձեռնությամբ կայացել է «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակաբախշությունը, որի անվանակարգերում ներկայացված են եղել Արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում առաջնագծում և թիկունքում զինվորի և քաղաքացիական անձանց կյանքերի համար պայքարած, ինչպես նաև քովիդ-19-ի բուժման գործին լծված բժիշկները և բժշկական կենտրոնները:
Մարզային բժշկական կենտրոնների մեջ առաջատարների շարքերում է եղել և «Առողջապահության ոլորտի մարզային վստահելի կազմակերպիչ» անվանակարգում «Ազգային բժիշկ և առաջատար բժշկական կենտրոն» մրցանակին է արժանացել Շիրակի մարզպետարանի Ախուրյանի բժշկական կենտրոնը։ Մրցանակը կենտրոնի տնօրենին հանձնել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Շատ ուրախ եմ այս մրցանակը հանձնելու համար։ «Բժիշկը» ինձ համար մասնագիտություն չէ լոկ, այլ՝ առաքելություն։ Ես լիահույս եմ, որ մեր հասարակության մեջ դուք իրական ակնածանքի պակաս չեք զգալու և երախտիքի խոսքեր միշտ լսելու եք։ Շնորհակալ ենք բուժաշխատողներին անձնվեր աշխատանքի համար։ Մեր պետականության առջև վերջին տարիներին ծառացած մարտահրավերների ժամանակ՝ պատերազմական շրջան, քովիդի դեմ պայքար, բժիշկները փորձությունները պատվախնդրորեն են հաղթահարել։ Հաջողություններ եմ մաղթում բոլորին այս դժվար ու պատվաբեր աշխատանքում»,- նշել է մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:10:32