Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի մոտ կայացել է խորհրդակցություն

27.10.2022

 Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի մոտ կայացել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում հողերի վարձակալության, վարձավճարների հավաքագրման և հողերի օգտագործման ՀՀ օրենսդրական կարգավորումների վերաբերյալ հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարների տեղակալները և համայնքապետարանների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։
Քննարկման ընթացքում մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Զորիկ Խաչատրյանի կողմից խորհդակցության մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացվել համայնքների բյուջեներում ամրագրված հողի վարձակալական վճարների հավաքագրման ընթացիկ տարվա 9 ամիսների կատարողականները, պարզաբանումներ է տրվել հողերի վարձակալության տրամադարման ՀՀ օրենսդրական կարգավորումների և պայմանագրային պարտավորությունները խախտած անբարեխիղճ վարձակալների նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու վարձատուի իրավանուքների վերաբերյալ։
Առաջարկվել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել համայնքների վարչական տարածքներում հողերի վարձակալության գործընթացը կանոնակարգելու և համայնքների բյուջեներին ամրագրված հողերի վաձակալական վճարների հավաքագրումն ամբողջոթյամբ ապահովելու վերաբերյալ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46