Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է«Կանանց տնտեսական հզորացումը Հարավային Կովկասում» համաժողովին
30.10.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է «ՄԱԿ-Կանայք» կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված
«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» համաժողովին։
Մարզպետը «Կանայք բիզնեսում և կյանքում» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է կանանց հզորացման ուղղությամբ Շիրակի մարզում իրականացվող ծրագրերին` կարևորելով պետական, մասնավոր հատվածների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդումը:
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «ՄԱԿ- Կանայք»-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի մասնագետ Նարգիս Ազիզովան, Շվեյցարիայի զարգացման համագործակցության ազգային ծրագրի ավագ պատասխանատու Արթուր Փոքրիկյանը, Ավստրիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
Համաժողովի նպատակը ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների և ոլորտային մասնագետների համախմբումն է եղել, լավ փորձով ու քաղված դասերով կիսվելը, ինչպես նաև կանանց տնտեսական հզորացման քաղաքականության բարելավմանը միտված առաջարկություններ քննարկելը: