Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային այցով Աշոցք համայնքում էր

02.11.2022

 Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում Աշոցքի 19 բնակավայրում 2022-ին ընթացքի մեջ է 6 ծրագիր՝ 335 մլն 358 հազար դրամ ընդհանուր արժողությամբ․ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային պատասխանատուների հետ աշխատանքային այցով այսօր եղել է Աշոցք համայնքում։
Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետն այցելել է Արփենի բնակավայր, որտեղ «Աշոցք համայնքի Աշոցք, Սիզավետ, Ցողամարգ, Գոգհովիտ, Արփենի, Մուսայելյան և Սալուտ բնակավայրերի համայնքային կենտրոնների նորոգման և վերակառուցման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվել են համայնքային կենտրոնի նորոգման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը 66 մլն 393 հազար դրամ է, գումարի 50 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Այցի շրջանակներում Շիրակի մարզպետի հաջորդ կանգառը Աշոցքի համայնքային կենտրոնում է եղել, որը նույն ծրագրով նորոգվում է։
Կարևորելով կառավարության կողմից իրականացված ծրագրերի վերահսկողությունը, ինչպես նաև պետական բյուջեի յուրաքանչյուր լումայի նպատակային ծախսումը՝ Շիրակի մարզպետը շրջայցի ընթացքում անդրադարձել է աշխատանքների որակով իրականացմանն ու նշել, որ արձանագրված յուրաքանչյուր թերացում պետք է ամենասեղմ ժամկետում վերացվի, այլապես ծրագրի ֆինանսավորում չի լինի։
Պատասխանատուներն այնուհետև հետևել են Աշոցքի պուրակի կառուցման աշխատանքներին։ Սուբվենցիոն այս ծրագրի արժեքը երկու փուլերի համար կազմում է 127 մլն 607 հազար դրամ, 2022-ի համար՝ 42 մլն 420 հազար դրամ։ Կառավարության համամասնությունը 45 տոկոս է։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2023-ին։ Նազելի Բաղդասարյանը հավանել է պուրակի նախագծին՝ նշելով, որ այն ֆունկցիոնալության առումով բավական հետաքրքիր և համակողմանի է, ինչը համայնքի համար կարևոր է լինելու։
Այցի ընթացքում պատասխանատուները եղել են Աշոցքի Ռուդակովի անվան փողոցում, որի ասֆալտապատման աշխատանքներն արդեն ավարտված են։ Դրանք իրականցվել են «Աշոցք և Փոքր Սեպասար բնակավայրերում փողոցների ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրով, որի արժեքը 62 մլն 156 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը՝ 50 տոկոս։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 18:28:51