Տպել
Նորություններ
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2022 թվականին ստանձնած պարտավորությունների համար կառավարությունը գումար է հատկացրել
03.11.2022
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի 2022 թվականին ստանձնած պարտավորությունների ամբողջ ծավալով կատարելու նպատակով կառավարության որոշմամբ հատկացվել է 325 մլն 129 հազար դրամ, որից 275 մլն 697 հազարը դրամաշնորհ՝ ուղիղ վճարումներ կատարելու նպատակով և 49 մլն 433 հազար դրամը՝ որպես համաֆինանսավորում։