Նորություններ
2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը
04.11.2022
Շիրակի մարզային նշանակության ճանապարհները սպասարկող կազմակերպությունները պատրաստվում են ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներին։ 2022 թվականի նոյեմբերի 16-ին կմեկնարկի ճանապարհների ձմեռային սպասարկումը‚ որը կշարունակվի մինչև 2023 թվականի մարտի 31-ը։ Մարզի ճանապարհները սպասարկող թվով 4 կազմակերպությունների կողմից կատարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ աղ-ավազի պաշարների կուտակում, պահանջվող մեքենա-մեխանիզմների տեխնիկական վիճակի բարելավում և այլն։ Միաժամանակ հայտնում ենք, որ 2022 թվականի նոյեմբերի 16-ից «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում կսահմանվի շուրջօրյա հերթապահություն, որի ընթացքում 24-ժամյա տեղեկատվություն կհավաքագրվի Հայաստանի բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների անցանելիության վերաբերյալ՝ այդ մասին ծանուցելով հանրությանը։
Քաղաքացիները հանրապետության ճանապարհների իրավիճակի մասին շուրջօրյա տեղեկատվություն կարող են ստանալ 010 56-25-33 հեռախոսահամարով։