Նորություններ
Պաշտոնավարման մեկ տարին լրանալու առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին
08.11.2022
Պաշտոնավարման մեկ տարին լրանալու առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին, շնորհակալություն հայտնել անցած մեկ տարվա համատեղ աշխատանքի համար։
«Մեկ տարի առաջ, երբ նշանակվեցի մարզպետ պարզ գիտակցում էի, որ որ բարդ ու խնդրաշատ մարզ եմ գալիս, բայց նաև հստակ պատրաստակամությամբ էի գալիս իմ հայրենի մարզ, քանզի եթե մի գործի ես լծվել՝ պետք է պատվով իրականացնես այն։ Վստահ եմ, որ մեկ տարվա ընթացքում մարզպետարանի աշխատանքի նշաձողը չի իջել, իսկ մեր համատեղ աշխատանքը միտված է եղել մարզի հիմնահարցերի լուծմանը»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նազելի Բաղդասարյանի գնահատմամբ անցած տարին որքան էլ բարդ է եղել, սակայն ամեն ինչ արվել է համատեղ ու միասնական աշխատանքով նոր ձեռքբերումներ գրանցելու համար. «Ղեկավարների աշխատանքային մոտեցումները տարբեր են բնականաբար, ինձ համար կարևոր է եղել, որ կարգապահությունը լինի առաջնային, աշխատանքային լավ հարաբերությունների ճշգրիտ զարգացման հենքը կարգապահությունն է։ Մյուս կարևոր սկզբունքը, որով առաջնորդվել եմ՝ արդարամտությունն է եղել, որոշումներիս հիմքում արդար մոտեցումն է եղել, քանզի եթե արդարության պակաս կա յուրաքանչյուր անձի մոտ դիմադրություն կլինի։ Ինձ համար կարևորը ցանկացած աշխատանքում թողնել ձեռագիր, մոտեցումների ու սկզբունքների մեջ լինել հստակ»,- ընդգծել է մարզպետը։
Կարևորելով համագործակցված աշխատանքն ու այդ աշխատանքում մարզպետարանի յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը՝ մարզպետը նշել է, որ այսուհետ էլ ամեն ինչ արվելու է նոր արդյունքներ գրանցելու համար։
Հանդիպման ավարտին, մարզպետարանում երկարամյա, անձնվեր և արգասաբեր աշխատանքի, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած պատասխանատվության և ներդրած ավանդի ու անբասիր ծառայության համար շնորհակալագրերով են պարգևատրվել Ամալյա Գրիգորյանն ու Մակար Մելքոնյանը։