Նորություններ
Մարզպետարանի պատասխանատուները շարունակում են սուբվենցիոն ծրագրերի ընթացքի դիտարկումը
16.11.2022
Սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկման աշխատանքային խմբի ղեկավար, մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ մարզպետարանի պատասխանատուները շարունակում են սուբվենցիոն ծրագրերի ընթացքի դիտարկումը։ Հերթական այցի ժամանակ թերություններ են արձանագրվել «Գյումրի համյայնքի սոցիալական բնակարանների և մշակութային կենտրոնների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնում և Ասլամազյան քույրերի պատկերասրահում իրականացվող աշխատանքներում։ Թերացումները ներքին հարդարման աշխատանքներին են վերաբերում, որոնց շուտափույթ վերացման համար կապալառու կազմակերպությունների ներկյացուցիչներին տրվել են հանձնարարություններ։