Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի խորհրդականը մասնակցել է «Երիտասարդների համար բարենպաստ քաղաքների կառուցումը 8 միլիարդ մարդ ունեցող աշխարհում» խորագրով տարածաշրջանային ֆորումին

16.11.2022

 Բոսնիա և Հերցեգովինայի Սարաևո քաղաքում նոյեմբերի 14-17-ը անցկացվում է «Երիտասարդների համար բարենպաստ քաղաքների կառուցումը 8 միլիարդ մարդ ունեցող աշխարհում» խորագրով տարածաշրջանային ֆորում, որին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հրավերով մասնակցել և երիտասարդության բնագավառի հիմնախնդիրների, համակողմանի համագործակցության ընդլայնման, համայնքներում տեղական երիտասարդական փաստարկված քաղաքականության կարևորության մասին է անդրադարձել Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը։ Քննարկումների ժամանակ պայմանավորվածություն է ձեռքբերվել համատեղ ջանքերով 2023-ին Հայաստանում երիտասարդության ինդեքսի ներդրման համար քայլեր ձեռնարկելու ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ ֆորումին մասնակցել է աշխարհի 16 երկրի պատվիրակություն, հայկական պատվիրակության կազմը բաղկացած է 5 հոգուց։ Մասնակիցների ցանկում են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից քաղաքապետեր, համայնքապետեր, երիտասարդների հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպական երիտասարդական ֆորումի, երիտասարդական համագործակցության տարածաշրջանային գրասենյակի ներկայացուցիչներ, երիտասարդ ակտիվիստներ, հատուկ հրավիրված հյուրեր։
Ֆորումի նպատակը տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդների միջև երկխոսության խթանումը, երկխոսության միջոցով պետական ծրագրերի հասանելիության ապահովումը, երիտասարդության խնդիրներին ուղղված պետական քաղաքականությունների բարելավումն ու տարածաշրջանի երկրների միջև փորձի փոխանակումն է։
Նշենք, որ տարածաշրջանային միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքապետարանների ասոցիացիաների, Տարածաշրջանային համագործակցության խորհրդի և երիտասարդական համագործակցության գրասենյակի հետ համատեղ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23