Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

922 մլն բազմաբնակարան շենքերի գույքի նորոգման, էներգախնայող միջոցառումների կիրառման համար

17.11.2022

2022-ի սուբվենցիոն ծրագրերով մարզի բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման, այդ թվում էներգախնայող միջոցառումների կիրառման 2 ծրագիր է իրականացվել (922 մլն դրամ), իրականացվելու է 19175 քմ շինաշխատանք։
«Գյումրի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ծրագիր» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 843 մլն 545 հազար դրամ, որից կառավարության համամասնությունը կազմում է 50 տոկոս, համայնքի համամասնությունը՝ 25, այլ ներդրողներ (ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր)՝ 25։ Ծրագրով նախատեսում է իրականացնել շենքերի էներգախնայողության արդիականացում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման տարածքների (շքամուտքերի, միջանցքների) վերանորոգում։ Նախագծով նախատեսվում է արտաքինից ջերմամեկուսացնել փրփրապոլիստիրոլով (ESP), իսկ բացվածքների եզրամասերում՝ հանքային բամբակով։ Արտաքին պատերը դեկորատիվ գունավոր սվաղաներկով կպատվի, կիրականացվիլ բազալտե սալիկներով որմնախարիսխ։ Աշխատանքները ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է 2023 թվականին։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։
Իսկ «Արթիկ բնակավայրի թվով 6 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 78 մլն 764 հազար դրամ, գումարի 45 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Ծրագրի շահառուների թիվը 700 է։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20