Նորություններ
Միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին
23.11.2022
Հայաստանի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակի առթիվ «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակը Շիրակի մարզում հայ-նիդերլանդական հարաբերությունների, կրթական փորձի ու նորարարական կրթական ծրագրերի ներկայացումն է եղել։
Հյուրերին մարզպետի անունից ողջունել և ծրագրերի իրականացմանն հաջողություն է մաղթել մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, իսկ կազմակերպության տնօրեն Լիլիթ Գյունաշյանը ներկայացրել է «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոնի» գործունեության հիմնական ուղղությունները։
«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է նախադպրոցական կրթություն՝ հիմնվելով նիդերլանդական փորձի վրա, աշխատելով այն տեղայնացնել և համապատասխանեցնել տեղի կարիքներին։